
Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ հղի կին է տուժել․ shamshyan.com
Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաներ․ գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի, որն ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ հղի կին է եղել, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։


