25 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցում հրդեհ է բռնկվել․ 1 անձ դիմել է բուժօգնության համար

Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցում հրդեհ է բռնկվել․ 1 անձ դիմել է բուժօգնության համար

Հունիսի 24-ին՝ ժամը 19։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել է բնակարանի երկու սենյակը՝ գույքով (մոտ 50 քմ)։ Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի»,- ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026