
Չեմ կարծում, որ դա մենք ենք եղել․ Թրամփը՝ Մինաբի դպրոցի հարվածի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցի վրա հրթիռային հարձակումը․ գրում է NBC News-ը։
Վաշինգտոնի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չի հավատում, թե հարվածը հասցվել է ամերիկյան ուժերի կողմից։
«Ես չեմ կարծում, որ դա մենք ենք եղել»,- ասել է նա։
Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին հարվածած հրթիռի բեկորների վրա ամերիկյան արտադրության նշաններ են եղել։
Հիշեցնենք, որ ամերիկա-իսրայելական համատեղ հարվածների հետևանքով Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցում զոհվել է 165 աշակերտ և ուսուցիչ, վիրավորվել՝ 96-ը։


