27 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան ու Կիևը կփոխանակեն նաև քաղաքացիական գերիներ

Մոսկվան ու Կիևը կփոխանակեն նաև քաղաքացիական գերիներ

Ռուսաստանը և Ուկրաինան այսօր իրականացրել են ռազմագերիների հերթական փոխանակումը, ինչի ավարտից հետո կողմերը հայտնել են նաև քաղաքացիական անձանց վերադարձի  պատրաստակամության մասին․ գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ-ների՝ փոխանակման շրջանակում յուրաքանչյուր կողմ վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող անձանց՝ շարունակելով վերջին շաբաթների մարդասիրական շփումների գործընթացը։

Փոխանակումն իրականացվել է միջազգային միջնորդությամբ և դարձել է պատերազմի ընթացքում պահպանվող քիչ գործող հումանիտար մեխանիզմներից մեկը։ Կողմերը նշել են, որ վերադարձված անձանց տրամադրվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն, իսկ նման գործընթացների շարունակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026