22 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիտվայում փոթորկի հետևանքով 155 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

Լիտվայում փոթորկի հետևանքով 155 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

Լիտվայում ուժգին քամիներն ու հորդառատ անձրևները զանգվածային հոսանքազրկումների են հանգեցրել․ առանց էլեկտրականության մնացել է շուրջ 155 հազար սպառող։

Լիտվական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պետական էներգետիկ ընկերությունը՝ ESO-ն։

ESO-ի ներկայացուցիչ Ռասա Յուոդկենեի խոսքով՝ էլեկտրացանցերին ամենալուրջ վնասները գրանցվել են Կլայպեդայի շրջանում։ Ծանր իրավիճակ է նաև Ալիտուսի և Վիլնյուսի շրջաններում։

Օգոստոսի 23-ին վնասները վերացնելու աշխատանքներին կներգրավվի 260 բրիգադ՝ շուրջ 1,5 հազար աշխատակցով։

«Այսօր եղանակային պայմանները հատկապես բարդ են և վտանգավոր։ Աշխատակիցները չեն կարողանում կատարել անհրաժեշտ աշխատանքների մեծ մասը, ուստի նրանք հայտնաբերում են ցանցի վնասված հատվածները՝ հետագայում վերականգնման աշխատանքներն ավելի արագ իրականացնելու համար», – ասել է Յուոդկենեն

Հրդեհային անվտանգության և փրկարարական ծառայության տվյալներով՝ եղանակային վատ պայմանների հետևանքով 1 մարդ զոհվել է․ նրա վրա ծառ է ընկել։

Ուժեղ քամու և հորդառատ անձրևների հետևանքով էլեկտրամատակարարման խափանումները խաթարել են նաև գնացքների երթևեկությունը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ