22 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

ԱՄՆ դաշնային դատարանը ապօրինի է ճանաչել Թրամփի վարչակազմի որոշումը՝ 75 երկրների քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը կասեցնելու վերաբերյալ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Մանհեթենի շրջանային դատարանի դատավոր Ջանեթ Վարգասը Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հունվարին ընդունված որոշումն անվանել է «ակնհայտորեն ապօրինի»՝ ընդգծելով, որ վիզաների տրամադրման կասեցումը հիմնված էր բացառապես դիմողների քաղաքացիության վրա։

Դատավորը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին մեղադրել է լիազորությունները գերազանցելու մեջ՝ նշելով, որ օրենսդրությունը պետքարտուղարին նման կերպ չի թույլատրում միջամտել հյուպատոսական աշխատակիցների գործունեությանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ