
Apple-ը կրճատում է ավելի քան 200 աշխատատեղ
Ամերիկյան Apple ընկերությունը որոշել է կրճատել ավելի քան 200 աշխատակիցների, որոնք աշխատում են Siri ձայնային օգնականի և Vision Pro ծրագրային ապահովման մշակման ստորաբաժանումներում․ հայտնում է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տեղեկություններով՝ շուրջ 100 կրճատում նախատեսվում է Vision Pro-ի մշակմամբ զբաղվող թիմում, ևս 100 աշխատատեղ կկրճատվի Siri-ի և ծրագրային ապահովման մշակման ստորաբաժանումներում։
Apple-ը Bloomberg-ին հայտնել է, որ վերակազմավորում է որոշ ստորաբաժանումների աշխատանքը՝ բիզնեսի զարգացման և օգտատերերի համար սարքերի հետ փոխգործակցության փորձը բարելավելու նպատակով։


