
Ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագուները ներխուժել են խաղադաշտ․ 35 ոստիկան է տուժել
Գերմանիայում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 35 ոստիկան է տուժել։ Այս մասին հայտնել է Մանհայմի ոստիկանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ «Կարլ-Բենց-Շտադիոն» մարզադաշտում անցկացված Գերմանիայի գավաթի խաղի ժամանակ։ Իրավիճակը լարվել է ֆուտբոլիստների միջև խաղադաշտում բախումից հետո։ «Կայզերսլաուտերն»-ի երկրպագուները պիրոտեխնիկա են նետել «Վալդհոֆ»-ի երկրպագուների ուղղությամբ, որոնք, ի վերջո, ներխուժել են խաղադաշտ։


