14 Սեպ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշինքի երկրներին ավելացնել Կիևին ռազմական աջակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշինքի երկրներին ավելացնել Կիևին ռազմական աջակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն կոչ է արել դաշինքի երկրներին ավելացնել Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը․ հայտնում է РИА Новости-ն։

«Մեր պատասխանն Ուկրաինային տրամադրվող աջակցության ավելացումն է, որպեսզի այն ունենա իրեն անհրաժեշտ ամեն բան», – Բրյուսելում Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանշայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռյուտտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչում է Թրամփի վարչակազմի կողմից վերսկսված միջնորդական ջանքերի ֆոնին։

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, այցելել են Մոսկվա, որտեղ բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա մեկնել Կիև՝ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու։

Կիևում բանակցություններից հետո Ուիթքոֆը հայտարարել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է գտնել հակամարտության դիվանագիտական լուծում, մինչդեռ Քուշները հետագա առաջընթացի հույս է հայտնել։ Թրամփը հետագայում հայտնել է Պուտինի հետ իր զրույցի մասին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևը պատրաստվում է հոկտեմբերին Մոսկվայի և Վաշինգտոնի հետ եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսմանը։ ԱՄԷ-ն, Թուրքիան և Շվեյցարիան նշվել են որպես հետագա շփումների հնարավոր վայրեր։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ