03 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի խորհրդարանի պատգամավորները հայտնվել են Ադրբեջան մուտքի արգելք ունեցող անձանց ցանկում

Իրանի խորհրդարանի պատգամավորները հայտնվել են Ադրբեջան մուտքի արգելք ունեցող անձանց ցանկում

Ադրբեջանը Իրանի 14 քաղաքացու հայտարարել է անցանկալի անձ՝ արգելելով նրանց մուտքը հանրապետություն։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը այն անձանց մասին է, որոնք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հանդես են եկել Բաքվի դեմ ուղղված կոչերով և թշնամանք հրահրել։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Իրանի մի շարք կրոնական գործիչների, խորհրդարանի պատգամավորների, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ելույթները շոշափում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, պետական-կրոնական հարաբերություններին և երկրի կառավարման համակարգին առնչվող հարցեր։

Նաև, ըստ Բաքվի պնդման, տեղ են գտել կրոնական արմատականության քարոզչության, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման, իշխանությունը բռնի ուժով փոխելու կոչերի փորձեր։

Ադրբեջան մուտքի արգելք ստացած անձանց ցանկում, մասնավորապես, ընդգրկվել են Իրանի խորհրդարանի պատգամավորներ Քամրան Ղազանֆարին, Աբոլֆազլ Զոհրևանդը, Աբբաս Մոքթադայե Խորասղանին, Ալիռեզա Սալիմին, «Քեյհան» թերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, Իրանի Փորձագետների խորհրդի, ինչպես նաև Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ, այաթոլլա Մոհսեն Արաքին և Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի քարտուղար Աբդոլհոսեյն Խոսրովփանահը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ