29 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ պատգամավորի օգնականը պոկում է ընդդիմության պաստառները

ՔՊ պատգամավորի օգնականը պոկում է ընդդիմության պաստառները

Աջափնյակի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ ահազանգում են՝ իրենց փողոցում կին և տղամարդ են շրջում, պոկում Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի պաստառները։

Տարածքում բնակվողները պնդում են՝ հոլովակում երևացող տղամարդը նույն այն կեղծ դպիրն է, որը նախկինում ՔՊ-ի հետ եկեղեցիներում էր շրջում։ 

Գրեթե ամեն քայլափոխի՝ ավտոտնակներից մինչև շենքերի մուտքեր, իշխող ուժի պաստառներն էին փակցված։ Ընդդիմության պաստառները հազվադեպ էին հանդիպում։ Բնակիչները զարմանում են՝ իշխանական պաստառ պոկելու դեպքերում մարդիկ կալանավորվում են, անգամ ողբերգական հետևանքներ են լինում, իսկ ընդդիմության պաստառների դեպքում՝ իրավապահները կարծես անտեսում են ամեն ինչ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026