19 Հուն
2025
1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ

Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ

Իրանի տարածքով ռուս-իրանական կոմունիկացիաների կառուցումն առաջին հերթին նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Իրանի տարածքով ռուս-իրանական կոմունիկացիաների կառուցումն առաջին հերթին նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում: Այսինքն, Ադրբեջանը Ռուսաստանի ու Իրանի համար դառնում է ազգային շահերի տարածք և կոմունիկացիաների հնարավոր խափանման, կամ, տեռորիստական որևէ ակտի ժամանակ, ռուսական, կամ իրանական ռազմական ու հակատեռորիստական կառույցները կարող են մուտք գործել Ադրբեջան, իսկ որոշ դեպքերում առանց Ադրբեջանի կարծիքը հարցնելով, եթե վերջինս դեմ լինի գործողություններն: