27 Մայ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանը բախվում է ծնելիության անկման․ մինչև 18 տարեկան երեխա մեծացնելը միջինում արժե 75,000 դոլար

Չինաստանը բախվում է ծնելիության անկման․ մինչև 18 տարեկան երեխա մեծացնելը միջինում արժե 75,000 դոլար

Չինաստանի կառավարությանը փորձում է կանխել իր իսկ կողմից առաջացրած բնակչության ճգնաժամը։ Այս մասին հայտնել է CNN-ը։ Ինչպես նշվել է տասնամյակներ շարունակ՝ պաշտոնյաները ճնշում էին գործադրում զույգերի վրա՝ մեծ տուգանքների, հարկադիր աբորտների և ստերիլիզացիայի միջոցով, իսկ այժմ աղերսում են նոր սերնդին ավելի շատ երեխաներ ունենալ։

Գործակալությունը նշել է, որ ծնելիության մակարդակի անկման պատճառով ՝ Չինաստանի իշխանությունն անցյալ շաբաթ հայտարարել է, որ հունվարի 1-ից ծնողներին կառաջարկվի տարեկան 3600 յուան (500 դոլար) սուբսիդիա յուրաքանչյուր երեխայի համար մինչև երեք տարեկանը: Սակայն շատ երիտասարդներ առաջարկը համարում են ձախողված։ Ըստ նրանց՝ երեխա մեծացնելու արժեքը հսկայական է, և տարեկան 3600 յուանն ընդամենը կաթիլ է դույլի մեջ։

Ըստ Պեկինում գտնվող YuWa բնակչության հետազոտությունների ինստիտուտի վերջերս անցկացված ուսումնասիրության՝ մինչև 18 տարեկան երեխա մեծացնելը Չինաստանում միջինում արժե 538,000 յուան (75,000 դոլար), ինչը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի վեցապատիկն է։ Դա Չինաստանը դարձնում է աշխարհում երեխաներ ունենալու համար համեմատաբար ամենաթանկ վայրերից մեկը։ Շանհայում արժեքը գերազանցում է 1 միլիոն յուանը, որին հաջորդում է Պեկինը՝ գրեթե 936,000 յուան։

Աշխատուժի կրճատման և արագ ծերացող բնակչության հետ բախվելով՝ Չինաստանը 2016 թվականին չեղարկել է իր մեկ երեխայի քաղաքականությունը՝ թույլ տալով զույգերին ունենալ երկու երեխա, ապա՝ երեքը 2021 թվականին։ Սակայն ծնելիության մակարդակը շարունակում է նվազել։ Բնակչությունն այժմ կրճատվում է արդեն երեք տարի անընդմեջ՝ չնայած անցյալ տարի ծնունդների չափավոր աճի, և փորձագետներն այժմ զգուշացնում են ավելի կտրուկ անկման մասին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026