
Վեճ Մեքսիկայի և Իսպանիայի միջև՝ Ֆրիդա Կալոյի գլուխգործոցների շուրջ
Մեքսիկայի և Իսպանիայի միջև վեճ է ծագել Ֆրիդա Կալոյի 18 աշխատանքների շուրջ․ կտավները կտեղափոխվեն Իսպանիա․ գրում է Euronews-ը։
Կտավների տեղափոխման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսպանական Santander բանկը ձեռք բերեց մեքսիկացի խոշորագույն նկարիչների 300 աշխատանքներից 160-ը։
Մեքսիկացի հայտնի նկարչուհու աշխատանքների Իսպանիա տեղափոխումը բացասական արձագանք է առաջացրել մեքսիկական արվեստի աշխարհում, քանի որ նման քայլը հակասում է երկրի օրենսդրությանը, ըստ որի՝ ազգային արվեստի նմուշ համարվող աշխատանքները չեն կարող մշտապես տեղափոխվել այլ երկիր։
Մեքսիկացի մոտ 400 արվեստագետների ու պատմաբանների բողոքին ի պատասխան՝ երկրի իշխանությունները հավաստիացրել են, որ արվեստի գործերի հավաքածուն մշտապես չի տեղափոխվում և կվերադարձվի մինչև 2028 թվականը:


