06 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում

Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում

Թուրքական և պակիստանյան զինվորական անձնակազմը կտեղակայվի Սաուդյան Արաբիայում։Այս մասին ասվել է Մեքքայի փոխադարձ պաշտպանության համաձայնագրի շրջանակներում կայացած ռազմավարական քաղաքական և պաշտպանական հարցերի կոմիտեի նիստից հետո տարածված համատեղ հայտարարությունում։

«Կոմիտեն որոշել է անհապաղ սկսել կոլեկտիվ պաշտպանության պարտավորությունների կատարումը և այդ շրջանակներում միջոցներ ձեռնարկել՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան Սաուդյան Արաբիայում համաձայնեցված ռազմական ուժերն ու կարողություններն արագ տեղակայելու համար՝ այդպիսով ամրապնդելով պատրաստվածությունը, ռազմական ինտեգրացիան և սպառնալիքներին հակազդելու կոլեկտիվ կարողությունները», - ընդգծվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ իրադարձությունը տեղի է ունեում Եմենում ռազմական գործողությունների սրման ֆոնին։ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարության ղեկավարը հայտարարել է հուսիների դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքները գրավելու նպատակով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ