29 Սեպ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղազախստանի նոր վարչապետ են նշանակել Օլժաս Բեկտենովին

Ղազախստանի նոր վարչապետ են նշանակել Օլժաս Բեկտենովին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր վարչակազմի նախկին ղեկավար Օլժաս Բեկտենովին նշանակել է հանրապետության վարչապետի պաշտոնում. այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է  ТАСС գործակալությունից։

«Օլժաս Աբաևի Բեկտենովին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ՝ ազատելով նախկինում զբաղեցրած պաշտոնից», – ասված է նախագահի հրամանագրում։

Ավելի վաղ Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները նիստում ձայների մեծամասնությամբ  համաձայնություն են տվել նախագահին՝ հաստատելու Բեկտենովի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում:

Տոկաևը փետրվարի 5-ին լուծարել էր Ղազախստանի կառավարությունը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։