15 Փտր
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
-3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրաքյան ուժերը Նինվեում ձերբակալել են «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին

Իրաքյան ուժերը Նինվեում ձերբակալել են «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին

Իրաքի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է երկրի հյուսիսում՝ Նինվե նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը ձերբակալության մասին։

Իրաքյան INA լրատվական գործակալությունը մեջբերել է նախարարության խոսնակ, բրիգադային գեներալ Միքդադ Միրիի հայտարարությունը. «Համագործակցելով հետախուզական ծառայության հետ՝ Նինվե նահանգի Շիրքաթ թաղամասում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, որը ղեկավարում էր կազմակերպության ականանետային ստորաբաժանումները»,- նշելով, որ «ահաբեկիչը հանձնվել է դատական մարմիններին՝ նրա նկատմամբ հետագա վարույթ իրականացնելու համար»։

Հատկանշական է, որ այս ամսվա սկզբից ահաբեկչական կազմակերպության ոչնչացման գործողությունների ընթացքում Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են 22 ահաբեկիչների, ոչնչացրել ևս 4-ին։