Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Դաղստանի դատախազությանը։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է ութ մարդ, որոնցից հինգը մահացել է, այդ թվում՝ մեկ երեխա։
«Նախնական տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին, մոտավորապես ժամը 17:30-ին (Մոսկվայի ժամանակով) Մախաչկալայի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհ»,- ընդգծել են դատախազությունից։
Փլուզվել է գազալցակայանի շենքը, այրվում է մոտ 500 քմ տարածք։ Վնասվել է նաև երկու ավտոմեքենա և մեկ բեռնատար։
Քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով։