
Արցախցի բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին աշխարհի երիտասարդական առաջնությունում
Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Առստամյանը։
57կգ քաշային կարգում հանդես եկող արցախցի մարզիկը 3:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Թաղի Նասիբովին:
Մենամարտը բավականին լարված էր։ Առաջին ռաունդն ավարտվել է 17-ամյա բռնցքամարտիկի պարտությամբ․ մրցակցի հարվածները հասնում էին նոկաուտին, մրցավարները հաղթանակը տվեցին ադրբեջանցուն: Սակայն արդեն երկրորդ ռաունդում արցախցի բռնցաքամարտիկին հաջողվել է գերազանգել մրցակցին։ Երրորդ ռաունդում Էռստամյանը շարունակել է ակտիվ գրոհները և հաղթել է։