ABCMEDIA
Ադրբեջանը Շուշիի և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը

Ադրբեջանը Շուշիի և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը

Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը  00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն  Շուշիի և  Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ 

 Հայկական կողմը կորուստներ չունի։ 

 Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

 Հուլիսի 5-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։