ABCMEDIA
Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ

Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը  01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։