ABCMEDIA
Գիշերն Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի, Վերին Շորժայի ու Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Գիշերն Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի, Վերին Շորժայի ու Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։