11 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի և ՀՀ-իի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը COP29-ի հետ․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի և ՀՀ-իի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը COP29-ի հետ․ Պետքարտուղարություն

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրումը Բաքվում COP29 կլիմայական համաժողովի անցկացման հետ։

«Մենք երբեք չենք կապել այս խաղաղության պայմանագիրը COP29-ի հետ: Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել խաղաղության մասին համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, պնդում էինք դրա կնքման անհրաժեշտությունը և հույս ունեինք, որ այն կհաջողվի։ Սակայն դա կախված է երկու կողմերից, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից»,- նշել է Միլլերը: