26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հատվածում մարդիկ տառապում են խմելու ջրի պակասի ու սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառով

Գազայի հատվածում մարդիկ տառապում են խմելու ջրի պակասի ու սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառով

Գազայի հատվածում մոտ 1,4 միլիոն մարդ չունի բավարար սնունդ և խմելու ջուր։ Այս մասին ասվում է Պաղեստինի տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի վերջին զեկույցում։

Հաղորդագրության համաձայն՝ բնակիչները բախվում են ջրի պակասի ոչ միայն խմելու, այլև լողանալու համար, ինչը մեծացնում է հիվանդությունների տարածման վտանգը։

Պաղեստինցիների 66%-ը անապահովություն է զգում ջուր վերցնելիս, իսկ 35%-ը պարզապես չի կարողանում, որովհետև վնասված են ջրամատակարարաման համակարգերը։

Գազայի հատվածում 1 միլիոն մարդ ապրում է հակասանիտարական պայմաններում․ քաղաքացիների բնակավայրերից 10 մետր հեռավորությամբ բնապահպանական վտանգներ են՝ կոշտ թափոնների, կոյուղու և կեղտաջրերի տեսքով: