
Մեսսին և մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ Բաքվում են
Համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդ, Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին թիմակիցների հետ ժամանել է Բաքու։ Նրան դիմավորել է գործարար Ադնան Ահմեդզադեն։
Մեսսին ժամանել է Բաքու, որպեսզի դեկտեմեբրի 11-ին Crystal Hall-ում հանդիպի իր երկրպագուների հետ, որտեղ նրանք հնարավորություն կունենան տեսնելու ոչ միայն Մեսսիին, այլեւ նրա թիմակից Լուիս Սուարեսին, Սերխիո Բուսկետսին և Ժորդի Ալբային։