29 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուլիսի կեսին ՀԷՑ-ը կպետականացվի, որին կհաջորդի շուկայական արժեքի գնահատումն ու փոխհատուցումը․ Ռոմանոս Պետրոսյան

Հուլիսի կեսին ՀԷՑ-ը կպետականացվի, որին կհաջորդի շուկայական արժեքի գնահատումն ու փոխհատուցումը․ Ռոմանոս Պետրոսյան

Ցավոք, պիտի նշեմ, որ շատ վատթար և խեղված էներգահամակարգ ենք ժառանգել, և մի կերպ սպասարկումն իրականացնում ենք, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Պետությո՞ւնն է ներդրում անելու, թե՞ մասնավորը՝ հարցին նա պատասխանեց․ «Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի․ վերամասնավորեցման դեպքում՝ մասնավորը, պետականացված մնալու դեպքում՝ պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի»։

Ըստ նրա՝ արդեն հուլիսի կեսին ՀԷՑ-ը կպետականացվի, որին կհաջորդի շուկայական արժեքի գնահատումն ու փոխհատուցումը։

 

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026