
Մերձավոր Արևելքում կրկին լարված է․ ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել
Մերձավոր Արևելքում կրկին լարված է․ ԱՄՆ կործանիչները Հորմուզի նեղուցում և դրա հարակից մի շարք վայրերում հարվածել են Իրանի 10 ռազմական թիրախի․ տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։
Ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից էլ հայտնել են, որ հրթիռակոծել են Քուվեյթի ռազմաբազան ու Բահրեյնի նավահանգստի ԱՄՆ 5-րդ նավատորմի օբյեկտները։
ԻՀՊԿ ղեկավարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ամերիկյան բազաների համար առաջիկա օրերը կլինեն դժոխային։
Հայտարարություն եղել է նաև Վաշինգտոնից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի ռադիոլոկացիոն կայաններին ու ԱԹՍ-ների և հրթիռների պահեստներին՝ ի պատասխան Թեհրանի՝ հրադադարի համաձայնագրիխախտման։


