
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են երկրների ռազմավարական գործընկերության համաձայնագիր, հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որի համաձայն երկու երկրների հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության մակարդակի», – ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը ստորագրվել է Աստանայում՝ Կոբախիձեի Ղազախստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Բանակցություններից հետո երկու կառավարության անդամները նաև հուշագրեր են ստորագրել մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում։
Ըստ Վրաստանի կառավարության՝ Տոկաևը Կոբախիձեին պարգևատրել է նաև Առաջին կարգի Բարեկամության շքանշանով։


