
Իրանական պատվիրակությունը կայցելի Քաթար, բայց չի հանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Իրանի ԱԳՆ
Իրանական պատվիրակությունը կայցելի Քաթար, բայց չի հանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ հայտնեկ են Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ից։
Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունների միաժամանակյա այցը Դոհա զուգադիպություն է, և որևէ հանդիպում նախատեսված չէ։
Նա նշել է, որ ի կատարումն կողմերի միջև ստորագրված հուշագրի 10-րդ կետի, որը վերաբերում է իրանական նավթի արտահանմանը՝ ամերիկյան կողմը տրամադրել է անհրաժեշտ թույլտվությունները։ Ընթացքի մեջ է նաև իրանական ակտիվների նկատմամբ արգելանքի վերացումը։


