15 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցություններով, էսկալացիայի հիմքեր չկան. Սուրեն Պապիկյանի ասուլիսի առանցքային կետերը

Առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցություններով, էսկալացիայի հիմքեր չկան. Սուրեն Պապիկյանի ասուլիսի առանցքային կետերը

  • Որպես ՊՆ, չեմ տեսնում, թե կա՞ն հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ ու լուծումներ: Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։
  • Մեր տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով:
  • Ամառային զորակոչի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1/5-ով։ Նույնն ակնկալում եմ նաև ձմեռային զորակոչին:
  • Աշխարհում կան գերժամանակակից ՀՕՊ համակարգեր ունեցող երկրներ, որոնց չի հաջողվել ամբողջությամբ «օդը փակել»:
  • Առանց ԱԹՍ ստորաբաժանումների, բանակ պատկերացնել հնարավոր չէ։ Սա հաշվի առնելով՝ մենք պետք է աշխատանք տանենք այս ուղղությամբ, ինչն արվում է:
  • ՀՀ-ն չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ։
  • Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք: Մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից գեթ մեկ սպա չկա: