08 Ապր
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
10.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պատրաստ է ամենին, ինչին հայկական կողմը․ Պուտինի հատուկ ներկայացուցիչ

ՌԴ-ն պատրաստ է ամենին, ինչին հայկական կողմը․ Պուտինի հատուկ ներկայացուցիչ

Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է ամենին, ինչին պատրաստ է հայկական կողմը. հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Վաղը և մյուս օրը ես կհանդիպեմ ՀՀ տարբեր գերատեսչությունների ղեկավարների՝ արտգործնախարարության, մշակույթի նախարարության, կառավարության հետ»,- նշել է Շվիդկոյը։

Խոսքը, մասնավորապես, կինոյի, թատրոնի, բեմարվեստի, գեղարվեստական կրթության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին է։

«Դա վերաբերում է ոչ միայն մշակույթին։ Մենք բաց ենք համագործակցության համար»,- հավելել է Շվիդկոյը:

Ռազմագերիներ