
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը ընդլայնվում է. Հիքմեթ Հաջիեւ
Ադրբեջանը տարածաշրջանային ինքնիշխանության հայեցակարգի կողմնակից է, որը նախատեսում է տարածաշրջանային խնդիրների անմիջական լուծում երկրների կողմից՝ առանց արտաքին միջամտության։
Այս մասին Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը՝ նշելով, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը ընդլայնվում է այս տրամաբանության մեջ։


