08 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երթևեկել ձմեռային անվադողերով․ հիշեցնում ու հորդորում են պարեկային ծառայությունից

Երթևեկել ձմեռային անվադողերով․ հիշեցնում ու հորդորում են պարեկային ծառայությունից

Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև՝ ելնելով անվտանգության նկատառումներից՝ մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով․ հորդորում են ՆԳՆ պարեկային ծառայությունից։

Ծառայությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

«Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝

  • թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3․5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
  • սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է։

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր՝ թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ