
Ձյան պատճառով գիշերը Սյունիքում մեքենաներ են արգելափակվել
Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել. հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
«Փրկարարները, գործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ, քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա և օգնություն ցույց տվել 30 քաղաքացու»,- ասված է հաղորդագրությունում։


