08 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար է օծվել

Ռուսաստանում Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար է օծվել

Սարատովի հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ․ տեղեկանում ենք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։

«Արարողությունը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի հավերժացման և նրանց սրբազան հիշատակի հանդեպ հավատարմության կարևորությունը։

Նշենք, որ Սարատովի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար տեղադրվել էր 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ