08 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 360 մարդ

Ֆրանսիայում շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 360 մարդ

Ֆրանսիայում երեկ՝ նոյեմբերի 7-ին, կրկին փողոց են դուրս եկել գնաճի ու հանրային ծառայությունների թանկացման դեմ բողոքող քաղաքացիները։ Ցույցերի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 360 ցուցարարի։

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ Փարիզ, Մարսել և այլն, փողոց է դուրս եկել, ըստ շուրջ 146․000 մարդ, իսկ ակցիայի կազմակերպիչների հաշվարկներով՝ մասնակիցների թիվը հասել է 250․000-ի:

Չնայած ցույցերի մեծ մասն անցել է համեմատաբար խաղաղ մթնոլորտում, մի շարք հատվածներում և հատկապես չարտոնված երթերի ընթացքում արձանագրվել են բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ոստիկանությունն իրականացրել է ավելի քան 15․000 կանխարգելիչ ստուգումներ և ձերբակալություններ՝ կարգուկանոնը խախտելու ու ոստիկանների վրա հարձակվելու փորձերի համար:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ