16 Ապր
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պետք է ավելի պատասխանատու արտաքին քաղաքականություն վարի․ Ֆիդան

Իսրայելը պետք է ավելի պատասխանատու արտաքին քաղաքականություն վարի․ Ֆիդան

Իսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի ավելի մեծ պատասխանատվությամբ, նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը․ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը` իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում։

«Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի արտաքին քաղաքական հարցերում։ Նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես՝ օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի և կունենա բացասական հետևանքներ։ Հավանաբար, նրա կողմից իրականացվող սադրանքները որոշ տակտիկական հարցեր կլուծեն, բայց ռազմավարական մակարդակում վնասը շատ ավելի լուրջ կլինի»,- նախազգուշացրել է նա՝ մեկնաբանելով սիրիա-իսրայելական սահմանին առկա իրավիճակը։

Ըստ Ֆիդանի՝ Իսրայելում երկու հիմնական քաղաքական ուղղություն կա. առաջինի կողմնակիցները ձգտում են հարաբերություններ կառուցել տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա, իսկ երկրորդը ձգտում է պահպանել հրեական պետության անվտանգությունը՝ թուլացնելով իր հարևաններին։ Այս միտումն ունի Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն. համոզված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ 

«Մենք նախկինում բազմիցս տեսել ենք այդ մարտավարության կիրառումը, և այն երբեք չի ծառայել ի շահ Իսրայելի կամ ողջ տարածաշրջանի, բայց այդ, այն բազմաթիվ խնդիրներ է առաջացրել»,- ընդգծել է Ֆիդանը։

Ռազմագերիներ