
Հնդկաստանի ռազմածովային ուժերը փորձարկել են հականավային հրթիռներ Արաբական ծովում
Հնդկաստանի ռազմածովային ուժերը Արաբական ծովում իրականացրել են մի շարք հականավային հրթիռների փորձարկումներ՝ ցուցադրելով երկար հեռահարությամբ ճշգրիտ հարվածներ հասցնելու պատրաստակամությունը․ գրում է հնդկակական NDTV-ն:
ՌԾՈւ-ն հայտնել է, որ ամբողջությամբ պատրաստ է պաշտպանելու երկրի շահերն ու անվտանգությունը։
Հնդկաստանի ռազմածովային ուժերը հրապարակել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ԲրահՄոս հականավային և հակածովային թևավոր հրթիռները արձակվում նավերից։ Հրթիռակոծումներին մասնակցել են «Կալկաթա» դասի կործանիչները, ինչպես նաև «Նիլգիրի» և «Կրիվակ» դասի ֆրեգատները։