14 Հոկ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն տառապում է չափազանց մեծ ամբիցիաներով․ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հերթական անգամ սրվել են․ Pravda.ru

Բաքուն տառապում է չափազանց մեծ ամբիցիաներով․ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հերթական անգամ սրվել են․ Pravda.ru

Բաքուն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները սրելու ուղին։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, չեղարկել է ռուս պաշտոնյաների այցերը և ռուսների մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները․ գրել է Pravda.ru-ն։

Սա Եկատերինբուրգի «Կասպիյ» սրճարանում ՌԴ ԱԴԾ-ի գործողության արձագանք էր, որի արդյունքում՝ ձերբակալվել է 13 մարդ, որոնցից երկուսն ազատ են արձակվել։ Ինչպես Ակտաուում ինքնաթիռի վթարի դեպքում՝ Բաքուն չի սպասել դատարանի որոշմանը և անհրաժեշտ չի համարել դիմել Մոսկվային փակ դիվանագիտական ուղիներով, այլ անմիջապես վիրավորանքների և նախապաշարմունքների ալիք է բարձրացրել Ռուսաստանի նկատմամբ։ Մի քանի ադրբեջանական պետական լրատվամիջոցներ հրապարակել են հոդվածներ, որոնցում մեղադրում են Ռուսաստանին և նրա նախագահին «էթնիկ բռնաճնշումներ» և նույնիսկ «հակամուսուլմանական գործողություններ» իրականացնելու մտադրության մեջ։

Որոշ հրատարակություններ կոչ են արել էթնիկ ադրբեջանցիներին, որոնց թիվը, հասնում է 3 միլիոնի, դուրս գալ բողոքի ցույցերի Ռուսաստանում։ Այստեղից էլ առաջին եզրակացությունն՝ Ադրբեջանը դառնում է արտաքին ուժերի գործիք ՝ Ռուսաստանի ներսում լարվածություն ստեղծելու համար, նշվել է հոդվածում։ Ըստ կայքի՝ երկրորդ եզրակացությունն այն է, որ Բաքուն տառապում է չափազանց մեծ ամբիցիաներով՝ կապված հայերի նկատմամբ արագ հաշվեհարդարի հետ։ Նրանք որոշել են, որ Մոսկվան պետք է պաշտպանի Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Սակայն դա Ռուսաստանի շահերից չի բխում։ Ռուսաստանը Գյումրիում ունի ռազմաբազա, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է, չնայած կասեցրել է իր անդամակցությունը վերջին կազմակերպությանը։ Երրորդ՝ իր գնահատականներում Բաքուն փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի այս «հարձակումն ադրբեջանական սփյուռքի վրա» լինի վերջինը։ Ինչպես նշվել է, Բաքուն ունի մեկ լծակ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա սրման համար՝ դա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծից դուրս գալն է։ Ռուսաստոնում դրա հետ կապված մեծ հույսեր են կապում՝ որպես արևմտյան լոգիստիկ ուղիների այլընտրանք։

Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը արձագանքել է Բաքվի դիրքորոշմանը։ Telegram-ում այն տարակուսանք է հայտնել ադրբեջանական իշխանությունների՝ քաղաքակիրթ մեթոդներով նորմալ դիվանագիտական աշխատանք կատարելու և իրենց հայրենակիցների իրավունքները պաշտպանելու անկարողության վերաբերյալ։ Սփյուռքի ներկայացուցիչներն առաջարկել են պաշտոնական Բաքվին հիշել, որ սադրիչ գործողությունները և ընդունող երկրի դեմ կոշտ մեղադրանքներն ավանդաբար հանգեցնում են միայն բացասական հետևանքների սփյուռքի համար, և խորհուրդ են տվել դիվանագետներին զբաղվել կառուցողական աշխատանքով, այլ ոչ թե՝ «քաղաքականությամբ»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ