26 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի ընտրություն կատարել ԱՄՆ-ի հետ գործընկերության և ԵԱՏՄ-ին անդամակցության միջև․ НГ

Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի ընտրություն կատարել ԱՄՆ-ի հետ գործընկերության և ԵԱՏՄ-ին անդամակցության միջև․ НГ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Եվրասիական միջկառավարական խորհրդի 43-րդ նիստը կկայանա օգոստոսի 15-ին։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Միության անդամ պետությունների վարչապետները՝ բացառությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նրա ներկայությունը հատկապես կարևոր էր՝ հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունները, որի երթուղին, ինչպես սպասվում է, կանցնի ԱՄՆ վերահսկողության տակ. գրել է Независимая Газета-ն։

Ինչպես նշվել է, Նիկոլ Փաշինյանը բաց է թողել անցյալ ամիս Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական ֆորումը, իսկ այսօր չի ժամանել Չոլպոն-Աթա։

Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերից մեկը Իրանի կողմից ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ վերջերս ստորագրված համաձայնագիրն է, որը կարող է նշանակալի քայլ լինել առևտրային հարաբերությունների զարգացման գործում։

Սակայն, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի հետ նրա բացառիկ գործընկերությունն՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» զարգացնելու համար, լուրջ խոչընդոտներ են ստեղծում։շ

«Եթե ենթադրենք, որ սա նշանակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ վերահսկողություն, ապա դա կասկածի տակ է դնում ԵԱՏՄ սկզբունքները», – գրել է НГ-ն։

Հավելվել է, որ ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը ԵԱՏՄ-ի հիմնաքարն է։ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում՝ սա նշանակում է, որ Նախիջևանից մուտքի և Ադրբեջան ելքի մոտ պետք է ստեղծվեն մաքսային կետեր, և պետք է կիրառվեն ԵԱՏՄ-ի շրջանակներում սահմանված միասնական մաքսային տուրքեր: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան մաքսային կետեր չի տրամադրում: Սակայն, եթե Թրամփը հաստատի իր վերահսկողությունը, դա կլինի ԵԱՏՄ կանոնադրության ուղղակի խախտում, քանի որ այն կսահմանափակի ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը Միության ներսում: Այս դեպքում Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի ընտրություն կատարել ԱՄՆ-ի հետ գործընկերության և ԵԱՏՄ-ին անդամակցության միջև:

«ԵԱՏՄ-ի առաջիկա նիստում Միության անդամները կարող են հիշեցնել Երևանին Իրանի հետ ազատ առևտրի գոտու շրջանակներում իր պարտավորությունների մասին: ԵԱՏՄ կանոնների, մասնավորապես ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի չկատարումը կարող է կասկածի տակ դնել Հայաստանի անդամակցության օրինականությունը կազմակերպությանը: Ավելին, Հայաստանին արդեն զգուշացվել է ԵՄ-ի հետ Երևանի մերձեցման անցանկալիության մասին, քանի որ դա հակասում է ԵԱՏՄ նորմերին։ Եվ եթե դա շարունակվի, Ռուսաստանը կքննարկի համապատասխան միջոցներ կիրառելու հարցը։ Որոշ ժամանակ առաջ այս մասին խոսել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը», – գրել է կայքը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026