26 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը աջակցել է Պուտինի ծրագրին՝ Դոնբասի մի մասի փոխանցման հարցում

Թրամփը աջակցել է Պուտինի ծրագրին՝ Դոնբասի մի մասի փոխանցման հարցում

The New York Times–ը, հղում անելով եվրոպական պաշտոնյաներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի աջակցել է Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի մի մասը փոխանցել՝ հրադադարի դիմաց։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը Զելենսկիին և եվրոպական առաջնորդներին հայտնել է, որ խաղաղությանը կարելի է արագ հասնել, եթե Կիևը համաձայնվի տարածքային զիջման։ Պուտինը առաջարկել է դադարեցնել մարտական գործողությունները ճակատի ամբողջ երկայնքով և գրավոր երաշխավորել, որ այլ հարձակումներ Ուկրաինայի և Եվրոպայի երկրների վրա չեն լինելու։

Այս ծրագրին աջակցելով՝ Թրամփը իր դիրքորոշումը տարանջատել է Կիևի և ԵՄ-ի տեսակետներից, որոնք պահանջում են ամբողջական և անմիջական հրադադար։ Եվրոպայում ԱՄՆ առաջնորդի նախաձեռնությանը արձագանքել են լարված և սառը։

Քննարկումները շարունակվելու են երկուշաբթի, երբ Զելենսկին այցելի Սպիտակ տուն։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026