29 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարցվածների 51․8%-ի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, 62․7%-ի կարծիքով՝ սխալ ներքին քաղաքականություն․ հետազոտություն

Հարցվածների 51․8%-ի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, 62․7%-ի կարծիքով՝ սխալ ներքին քաղաքականություն․ հետազոտություն

Հարցվածների 51․8%-ի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, իսկ 62․7%-ի կարծիքով՝ սխալ ներքին քաղաքականություն․  այս մասին են վկայում «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի անցկացրած հետազոտության արդյունքները։

ՀՀ արտաքին քաղաքականությունից դժգոհ են ցածր սոցիալական ապահովածությամբ անձինք՝ 68․3%, իսկ ներքին քաղաքականությունից՝ նույն խմբի 75․4%-ը։ Այսինքն՝ որքան մարդկանց սոցիալական ապահովածությունը ցածր է, այնքան դժգոհությունը մեծ է։

Հետազոտության հարցերից մեկը վերաբերել է Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղությանը։ Հարցվածների 69․2%-ի կարծիքով՝ բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության, իսկ 30․5%-ի կարծիքով՝ հնարավոր է։ Հատկանշանական է, որ Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում 18-44 տարեկանների ավելի քան 70%-ը։

Հարց է հնչել նաև Թրամփի միջնորդությամբ խաղաղության հասնելու վերաբերյալ։ Ըստ արդյունքների՝ 65․1%-ի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը չի բերի իրական խաղաղություն, իսկ 33․7 %-ի կարծիքով՝ հնարավոր կլինի հասնել խաղաղության։

Նոր Սահմանադրությունը անհրաժեշտ են համարել հարցվածների 35․1%-ը։ Հարցվածների 49․0%-ը պատասխանել է, որ կմիանա եկեղեցու կողմից համախմբման կոչին՝ հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչող քննադատությունները։

Հարց է հնչել նաև բանակի բյուջեի և թվաքանակի կրճատման վերաբերյալ։ 80.2-%-ը դեմ է արտահայտվել Խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում բանակի բյուջեի և թվաքանակի կրճատմանը, իսկ 19․1%-ը՝ կողմ։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի հեռացմանը, ապա հարցվածների 64.0%-ը բացասական է վերաբերվում Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացմանը, իսկ 32․1%-ը՝ դրական։

Այս հետազոտության ընթացքում ևս հարց է հնչել նախկին իշխանությունների վերադարձի մասին։ Հարցվածների 78․6%-ը բացասական է վերաբերվում նրանց վերադարձին, իսկ 18․3%-ը՝ դրական։

Հարցին՝ ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը խաղաղության դիմաց փոխելուն, հարցածների 91․3 %-ը պատասխանել է, որ բացասական է վերաբերվում։ Հարցվածների 48․5%-ի կարծիքով՝ Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը Հայաստանի ամբողջական ոչնչացումն է, 17․4%-ի կարծիքով՝ խաղաղ հարաբերությունների հաստատումը և տնտեսական համագործակցությունը, 15․0%-ի կարծիքով՝ Հայաստանի անկախության թուլացումը և կախվածության մեջ գցումը, իսկ 13․7%-ի կարծիքով՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթումը։

Հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 5-25-ը։ Հարցմանը մասնակցել է 1123 մարդ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026