09 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք չենք իմացել, որ պատերազմ պետք է սկսվի․ Ալեն Սիմոնյան

Մենք չենք իմացել, որ պատերազմ պետք է սկսվի․ Ալեն Սիմոնյան

Մենք չենք իմացել, որ պատերազմ պետք է սկսվի․ ArmComedy-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։

«Պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ ես եղել եմ Ղարաբաղում, հանդիպել եմ թե՛ զինվորականների, և թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նա ասում էր՝ այո, տեսնում ենք տեղաշարժ, վտանգ միշտ էլ կա, մենք այդ տրամաբանության մեջ ապրում ենք, բայց ոչ մի ինֆորմացիա չկա և չի եղել պատերազմ սկսելու մասին»,- նշել է Սիմոնյանը՝ ասելով, որ այդ ժամանակ նա ԱԺ փոխխոսնակն էր։

Ըստ նրա՝ եղել է իրավիճակ, երբ մեր կողմն ասել է, որ տեսնում են զորքերի տեղաշարժ։ «Իսկ իրենց ի պատասխան ասել են՝ ամեն ինչ նորմալ է»,- ասել է Սիմոնյանը՝ չհայտնելով կոնկրետ անուններ։

«Ինձ արթնացրել են, ասել են՝ վե՛ր կաց, պատերազմ է սկսվել, այո, մենք չենք իմացել»,- ասել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026