
Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել թռիչքային անվտանգության սպառնալիքներ․ «Հետք»
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ 2025 թ. աշնանը ՔԱԿ-ում եւ հայկական երկու ավիաընկերություններում Եվրահանձնաժողովի իրականացրած աուդիտը չի վերհանել այնպիսի թերություններ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ թռիչքների անվտանգության վրա կամ սպառնալիք հանդիսանալ դրանց անվտանգ ապահովման համար․ գրում է «Հետք»-ը։
Նկատենք, որ 2020-ի ամռանից մինչ օրս հայկական ավիաընկերությունները ներառված են ԵՄ «սեւ ցուցակում» (պաշտոնապես՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ – EU Air Safety List) եւ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:
«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը (ԵՄ հիմնական գործադիր մարմինը)՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը: 2020-ին Հայաստանը ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվել է հենց EASA-ի ուսումնասիրությունների եւ եզրակացության հիման վրա:
Հայկական կողմը 2021-ին EASA-ի հետ համագործակցության ծրագիր էր ստորագրել, որն իրականացվել է 2022-2023 թթ.: Այն պետք է աջակցեր մերոնց՝ համապատասխան բարեփոխումներ անելու եւ արդյունքում «սեւ ցուցակից» դուրս գալու համար: Սակայն 2024-ի հունվարին Հայաստան ժամանած Քաղավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի աուդիտորները EASA-ի հետ 2022-2023 թթ. համագործակցությունն անբավարար են համարել՝ հիմնավորելով, որ եվրոպական կողմի ներկայացուցիչները համապատասխան որակավորում չեն ունեցել: Հայաստանն այս անգամ հայտնվել է ICAO-ի «սեւ ցուցակում» հայտնվելու իրական ու գրեթե անխուսափելի վտանգի տակ: Այդուհանդերձ, մի շարք եվրոպական երկրների հետ երկկողմանի համագործակցության ու նաեւ ԵՄ-ի աջակցության շնորհիվ ՔԱԿ-ի ներկայացուցիչները 5 ամսում կարողացել են իրականացրել բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ հայկական ավիացիան չի հայտնվել ICAO-ի «սեւ ցուցակում»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


