
Աստված անսասան պահի Հայոց պետությունը. Վեհափառ
Ամենայն հայոց կաթողիկոսը Վաղարշապատի թիվ 14/11 ընտրատեղամասում կատարել է իր ընտրությունը: Վեհափառը ուղերձ է հղել հայությանը.
«Մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով և հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ և բարօր երկիր: Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց: Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհի հետ այսօր և միշտ. ամեն»:


