
ԿԸՀ-ն չի հրապարակել Երևանի ընտրատեղամասերի արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հապաղում է մայրաքաղաքի ընտրատեղամասերի արդյունքները հրապարակել։
Ընտրությանը մասնակցած 1 միլիոն 400 հազարից ավելի ընտրողների միայն 189 252-ի տվյալներն են հասանելի ԿԸՀ կայքում, բայց «Քաղաքացիական պայմանագիրն» ու Փաշինյանը ասուլիս են հրավիրել ու հայտարարել, թե իբր հաղթել են ընտրությունում։
Մենք փորձեցինք կապ հաստատել ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի հետ՝ պարզելու, թե ինչու չեն հրապարակվում Երևանի ընտրատեղամասերի արդյունքներն ու ինչպես է ՔՊ-ն իրեն հաղթող հռչակում, սակայն նա անհասանելի էր։


