22 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաթարի և Պակիստանի միջնորդությամբ Թեհրանը հասել է նոր պայմանավորվածությունների․ Արաղչի

Քաթարի և Պակիստանի միջնորդությամբ Թեհրանը հասել է նոր պայմանավորվածությունների․ Արաղչի

Թեհրանը շվեյցարական Բուրգենշտոկում անցկացված քննարկումների ընթացքում, Քաթարի և Պակիստանի միջնորդությամբ, համաձայնության է եկել մի շարք հարցերի կարգավորման շուրջ, ներառյալ՝ նավթի արտահանումը և Իրանի ակտիվների ապասառեցումը։ Այս մասին գրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր X-ի էջում։

«Պակիստանի և Քաթարի միջնորդական ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել Լիբանանում պատերազմին վերջ տալու ուղղությամբ։ Նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը հանվել են, շրջափակումը վերացվել է, որոշ սառեցված ակտիվներ ապասառեցվել են, և մեկնարկել է Իրանի վերականգնման ու զարգացման լայնածավալ ծրագիրը»,– գրել է Արաղչին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026