05 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը հանձնարարել է երեք օր չհարվածել Կիևին

Պուտինը հանձնարարել է երեք օր չհարվածել Կիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երեք օր շարունակ չհարվածել Կիևին. հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ որոշումը կապված է Կիևում ամերիկացի ներկայացուցիչների՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների նախատեսվող հանդիպումների հետ։ Հրամանը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ի կեսգիշերից և նախատեսված է երեք օրով՝ մինչև սեպտեմբերի 8-ը։

Այսօր Պուտինը հանդիպելու է Ուիթքոֆի և Քուշների հետ, որոնք ժամանել են Մոսկվա։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ իր բանագնացները Մոսկվա կատարած այցի ընթացքում կներկայացնեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու առաջարկ։ Սակայն ԱՄՆ նախագահը նախաձեռնության մանրամասները չէր բացահայտել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ