25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Արեշում պայթյունի փլատակների տակից դիեր են դուրս բերվել․ ՆԳՆ

Նոր Արեշում պայթյունի փլատակների տակից դիեր են դուրս բերվել․ ՆԳՆ

Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի է հայտնաբերվել․ 1 կին և տղամարդ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
“Այս պահին տեղափոխվում է կնոջ դին, քիչ անց դուրս կբերվի նաև տղամարդու դին”,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:36-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-ր փողոցում տեղի է ունեցել պայթյուն։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: