ABCMEDIA
Ներքին Հանդի ուղղությամբ կրակոցները ժամը 09:30-ից դադարել են. ՀՀ ՊՆ

Ներքին Հանդի ուղղությամբ կրակոցները ժամը 09:30-ից դադարել են. ՀՀ ՊՆ

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի: